Ադրբեջանում եւ Հայաստանում նախագահական ընտրություններից հետո Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ ստեղծվել է նոր իրավիճակ: Այդ մասին նախօրեին լրագրողներին Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկե Թալվիտիեն: Նշելով բանակցությունները շարունակելու կողմերի պատրաստակամությունը` Թալվիտիեն ընդգծել է, որ այժմ հարկավոր է որոշել, թե երբ սկսել բանակցային գործընթացը: Եվրամիությունն իր կողմից պատրաստ է աջակցել այդ գործընթացին, ընդգծել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը` հայտարարելով 2004 թվականին հակամարտության տարածաշրջան ավելի հաճախակի այցելեու իր մտադրության մասին: