AM
30 October 2003 - 15:28 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՀԵՏԵՎԻ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր Թբիլիսի կմեկնի Հայաստանի պատվիրակությունը, որը կդիտարկի նոյեմբերի 2-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Առաքելության կազմում ընդգրկվել են 9 հոգի` Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորներ, Կենտրոնական եւ տարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ: