AM
24 Հունվար 2012 - 18:05 AMT

Կարլսենի պարտության շնորհիվ Լևոն Արոնյանը Վեյկ-ան-Զեեում սուպերառաջնության միանձնյա առաջատարն է դարձել

Վեյկ-ան-Զեեում ընթացող «Տատա սթիլ» շախմատի սուպերառաջնությունում Լևոն Արոնյանի հիմնական մրցակից Մագնուս Կարլսենը 9-րդ տուրում սպիտակներով զիջել է Սերգեյ Կարյակինին: Այդ մասին հաղորդում է առաջնության պաշտոնական կայքը:

Հայ գրոսմայստերն իր հերթին սպիտակ ֆիգուրներով հաղթել է Ֆաբիանո Կարուանուին (Իտալիա) և դարձել մրցաշարի միանձնյա առաջատարը: