Լեռնային Ղարաբաղում արտադրվող բուժիչ թեյերը (ֆիտոթեյերը) բարձր գնահատական են ստացել վերջերս Մոսկվայում կայացած «Առողջություն-2003» միջազգային ցուցահանդեսում: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, «Բնության գանձեր» ապրանքանիշով ԼՂՀ-ի արտադրանքը ցուցահանդեսում նվաճել է 2-րդ մրցանակը: