AM
28 October 2003 - 17:41 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՌՈՒՄԻՆԻԱ

Նոյեմբերի 17-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկօրյա պետական այցով կմեկնի Ռումինիա: Ինչպես հաղորդեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հայկական պատվիրակության կազմում Բուխարեստ կմեկնի նաեւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: