Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մեկնաբանել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Ինչպես հայտարարել է Քեմերոնը, իր երկիրը ևս ընդունել է օրենքներ, որոնք ուղղված են եղել անցյալին, սկայն ինքը կարծում է, որ պետք է ապրել ներկայում:
Հունվարի 23 Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին, որը 2011թ դեկտեմբերի 22 ընդունել էր ստորին պալատը: Օրինագծի հեղինակն է Վալերի Բուայեն: Ինչպես հայտնել են նախագահի վարչակազմից, օրինագիծը ուժի մեջ կդրվի 14 օրվա ընթացքում: