Հայաստանը կմասնակցի ռազմական տեխնիկայի «MILEX-2003» ցուցահանդեսին, որը կկայանա մայիսի 13-16-ը Մինսկում` Ռուսաստանի ռազմական տեխնիկայի հիմնական արտահանող` «Ռոսոբորոնէքսպորտ»-ի հովանու ներքո: Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության հաղորդագրության, ցուցահանդեսին կմասնակցեն նաեւ Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի եւ Սլովակիայի պաշտպանական ձեռնարկությունները: Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն նոր սերնդի ռազմական տեխնիկա եւ կապի ժամանակակից միջոցներ: