AM
26 Հունվար 2012 - 08:42 AMT

Ս. Մովսիսյանը և Գ. Սարգսյանը հերթական հաղթանակներն են տարել Ջիբրալտարի առաջնությունում

Ջիբրալտարի տասներորդ շախմատային փառատոնի երկրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներ Սերգեյ Մովսիսյանը և Գաբրիել Սարգսյանը իրենց երկրորդ հաղթանակն են տարել: Մովսիսյանը ավելի ուժեղ է գտնվել Մոհամմադ ալ-Սաեդից, Սարգսյանը` Յոզեֆ Գալագերից: Հայ շախմատիստները մյուս մարզիկների հետ կիսում են 1-30-րդ հորիզոնականները:

Մյուս հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը, ով ներկայցնում է ԱՄՆ, ոչ ոքի է խաղացել Մարկ Արնոլդի հետ:

Առաջնությանը սահմավել է 12 գլխավոր մրցանակ`առաջինը` 20 հազար ֆունտ ստերլինգ, երկրորդը`12 հազար, երրորդը` 8 հազար, 10 մրցանակ կանանց համար, առաջինը` 10 հազար ֆունտ ստերլինգ, երկրորդը` 7 հազար, երրորդը` 5 հազար, մրցանակներ վարկանիշային և տարիքային կատեգորիաներում, ինչպես նաև մրցանակ` լավագույն պարտիայի համար`հազար ֆունտ ստերլինգ:

Առաջին մրցանակը կիսվելու դեպքում անցկացվելու է արագ շախմատի լրացուցիչ խաղ: Կանանց դեպքում հաղթողն ընտրվում է լավագույն ելույթի արդյունքներով: