AM
26 Հունվար 2012 - 12:54 AMT

ՖԻԴԵ-ի համաշխարհային վարկանիշում Լևոն Արոնյանի ցուցանիշը հասել է 2826,5 միավորի

ՖԻԴԵ-ի համաշխարհային վարկանիշում գրոսմայստեր Լևոն Արոնյանի ցուցանիշը, որը հաջող ելույթներ է ունենում Վեյկ ան Զեեի մրցաշարոմ, հասել է 2826,5 միավորի, ըստ 2700chess.com-ի:

Այս պահի դրությամբ, աշխարհի ուժեղագույն շախմատիստների պաշտոնական վարկանիշում Արոնյանը երկրորդ տեղում է: Վարկանիշը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը 2835 միավորով:

Վեյկ ան Զեեում հայ շախմատիստը հանդես է գալիս գլխավոր մրցաշարում և 10 տուրից հետո 7,5 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մինչ մրցաշարի ավարտը մնացել է 3 տուր: