Ջիբրալտարում շարունակվում է 10-րդ շախմատային փառատոնը, որտեղ հանդես են գալիս նաև հայ շախմատիստներ: 3-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը հանդիպել է Կաիոդո Կուլաոտսի (Էստոնիա) հետ և ոչ ոքի խաղացել: Գաբրիել Սարգսյանւի մրցակիցն է եղել Սաբինո Բրունելլոն (Իտալիա), որին հայ շախմատիստը զիջել է: Մեկ այլ հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը միավորներ կիսել է Իրինա Կրուշի (ԱՄՆ) հետ:
Այդ տուրից հետո Մովսիսյանը 2.5 միավորով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը, Սարգսյանը 2 միավորով 35-րդ հորիզոնականում է, իսկ Հակոբայնը` 45-րդ:
Առաջնությանը սահմավել է 12 գլխավոր մրցանակ`առաջինը` 20 հազար ֆունտ ստերլինգ, երկրորդը`12 հազար, երրորդը` 8 հազար, 10 մրցանակ կանանց համար, առաջինը` 10 հազար ֆունտ ստերլինգ, երկրորդը` 7 հազար, երրորդը` 5 հազար, մրցանակներ վարկանիշային և տարիքային կատեգորիաներում, ինչպես նաև մրցանակ` լավագույն պարտիայի համար`հազար ֆունտ ստերլինգ:
Առաջին մրցանակը կիսվելու դեպքում անցկացվելու է արագ շախմատի լրացուցիչ խաղ: Կանանց դեպքում հաղթողն ընտրվում է լավագույն ելույթի արդյունքներով, հայտնում է chesspro.ru-ն:






