AM
24 October 2003 - 19:16 AMT

ԲԱՔՈՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

Քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ էներգետիկ ոլորտում համագործակցության մասին խոսք անգամ չի կարող լինել: Այդ մասին «Ինտերֆակս» գործակալությանը հայտարարել է «Ազերէներջի» ընկերության գլխավոր ինժեներ Մարլեն Ասքերովը` մեկնաբանելով «ՌԱՕ ԵԷՍ»-ի ղեկավար Անատոլի Չուբայսի հայտարարությունը Հարավային Կովկասի էներգահամակարգերի համաժամանակացման հնարավորության մասին: «ՌԱՕ ԵԷՍ»-ը մեզ առաջարկել է վերականգնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ էլեկտրահաղորդման գիծը, բայց մինչեւ հակամարտության կարգավորումը դա անհնար է»,- նշել է գլխավոր ինժեները: Ասքերովն ընդգծել է, որ մինչեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Երեւանի հետ փոխգործակցությունից հրաժարվելը Ադրբեջանի ղեկավարության պաշտոնական դիրքորոշումն է: