AM
17 April 2003 - 14:34 AMT

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԹՈՒՐՔ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդին առընթեր ստեղծվել է Թուրք-հայկական հարաբերությունների ազգային հանձնաժողով: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն, կառույցի ստեղծման նպատակը երկրի բարձրագույն կրթական հաստատություններում հայ-թուրքական հարաբերությունների, հայկական պատմության, մշակույթի, Հայաստանի քաղաքականության, տնտեսության «գիտական հետազոտումն ու գնահատումն է»: Հանձնաժողովին հանձնարարված է նաեւ օտարերկրյա հետազոտողների համար փակ Օսմանյան արխիվների բացման գործընթացի իրագործումը, որպեսզի «միջազգային ասպարեզում թեժ քննարկումների առարկա դարձած թուրք-հայկական հարաբերություններով զբաղվեն գիտնականները»: Նորաստեղծ հանձնաժողովը պետք է համակարգի նաեւ Հայկական հարցով զբաղվող թուրք եւ օտարերկրացի գիտնականների հետազոտությունների հրապարակման հարցերը: Թուրք-հայկական հարաբերությունների հանձնաժողովի կազմում կընդգրկվեն Թուրքիայի Բարձրագույն կրթության խորհրդի, պետական հաստատությունների եւ մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանի եւ Կովկասի վերաբերյալ հետազոտություններով զբաղվող գիտնականներ: