Պահպանողական ռավինների միջազգային միությունը` Ռավինների վեհաժողովը, միացել է Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիային ԱՄՆ միավորման 15-ամյակին նվիրված եւ հայոց ցեղասպանությունը հիշատակող, Կոնգրեսի բանաձեւին աջակցող խմբին: Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը, բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ
Ներկայացուցիչների պալատին 2003 թվականի ապրիլին: Նմանօրինակ փաստաթուղթ ներկայացվել է նաեւ Սենատի քննարկմանը, որտեղ նրան աջակցում են 34 սենատորներ: Նշենք, որ ցեղասպանության բանաձեւին իրենց աջակցությունն են հայտնել շուրջ 100 կրոնական խմբեր, ոչ կառավարական եւ իրավապաշտպան կազմակերպություններ: