AM
21 October 2003 - 16:52 AMT

ԵԽԽՎ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է` ՀԱՐԳՈՒ՞Մ Է ԱՐԴՅՈՔ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը «ստիպում է մեզ ավելի շատ կասկածել` արդյո՞ք այդ երկրի իշխանությունները ցանկանում են հարգել Եվրոպայի Խորհրդի չափանիշները»: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պիտեր Շիդերը: Նրա խոսքերով` նոյեմբերի սկզբին ԵԽԽՎ Բյուրոն կքննարկի Ադրբեջանի ընտրությունների շուրջ իր դիտորդական առաքելության զեկույցը եւ համապատասխան որոշում կընդունի: Միեւնույն ժամանակ ԵԽ-ի ղեկավարությունը հայտարարել է, որ «լրագրողների եւ ընդդիմության նկատմամբ բռնությունը չի կարող արդարացում ունենալ»: