AM
30 Հունվար 2012 - 07:15 AMT

Ռոման Բերեզովսկին կարող է պայմանագիր կնքել Մոսկվայի «Դինամոյի» հետ

Մոսկովյան «Դինամոյի» ղեկավարությունն առաջիկայում կհայտարարի Հայաստանի հավաքականի և «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկու հետ պայմանագիր կնքելու մասին:

Ինչպես հայտնում է Life Sports-ը, փորձառու դարպասապահը արդեն իսկ առաջիկա օրերին կկարողանա ձևակերպել իր տեղափոխումը: Նա կփոխարինի նախկին դարպասապահ Անտոն Շունինին:

Բերեզովսկին «Դինամոյի» կազմում հանդես գալու փորձ արդեն ունի: 2002-2005թթ ընթացքում նա հասցրել է 88 խաղ անցկացնել Ռուսասատնի առաջնություններում:

«Բերեզովսկին վնասվածք ստացած Շունինի արժանի փոխարինող է: Նա հսկայական փորձ ունի, որը կօգնի լուծել մեր առջև ծառացած հարցերը: Մենք համոզված ենք, որ Ռոմանը օգուտ կբերի թիմին»,-ասել է աղբյուրը մոսկովյան ակումբում: Ռուսասատնի առաջնությունում «Դինամոն» 58 միավորով 3-րդ հորիզոնականում է: