AM
20 October 2003 - 19:16 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՌԱՅԺՄ ՉԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀԱՐՑԸ

Ներկայումս Ադրբեջանը չի քննարկում իր տարածքում ՆԱՏՕ-ի ռազմակայանների տեղաբաշխման մասին հարցը: Այդ մասին «Ռոսսիա» հեռուստաընկերությանն է հայտարարել Ադրբեջանի նախագահական ընտրություններում հաղթանակած Իլհամ Ալիեւը: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի զինվորականների ներկայությանը` այդ ամենը ընդամենը լուրեր են, ասել է նա: «Իրողություններն այնպիսին են, որ այդ մասին դեռեւս վաղ է խոսել», – հայտարարել է Ի.Ալիեւը: