AM
30 Հունվար 2012 - 08:30 AMT

Թեքվանդոիստ Արման Երեմյանը կմասնակցի Լոնդոնի Օլիմպիական խաղերին

2008թ Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանը նվաճել է լոնդոնյան Օլիմպիական խաղերի ուղեգիր: Նա Կազանում հասել է եզրափակիչ և դարձել առաջնության առաջատարը:

Առաջին մենամարտում Երեմյանը հաղթանակ է տարել Թոմաս Հրդինի նկատմամբ, ապա ավելի ուժեղ է գտնվել գերմանացի Ալբերտո Կելեստրինից: Կիսաեզրափակչում նա հաղթանակ է տարել իսպանացի Նիկոլաս Գարսիայի նկատմամբ, եզրափակչում` Թոմի Մոլլեթի, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը:

Հայ մարզիկներն արդեն նվաճել են Օլիմպիական խաղերի 11 ուղեգրեր, Երեմյանը դարձել է 12-րդը: