AM
30 Հունվար 2012 - 09:43 AMT

Ավետիք Գրիգորյանը 8-րդ տեղում է շախմատի Moscow Open փառատոնում

Շախմատի Moscow Open փառատոնում արդեն խաղացվել է 2 պարտիա: Ուսանող գրոսմայստերների մրցաշարում հայ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը երկրորդ տուրում հանդիպել է Ալեքսանդր Իպատովի հետ և հաղթել: Գրիգորյանն առայժմ 8-րդ տեղում է:

3-րդ տուրում նրա մրցակիցը կլինի Յարոսլավ Ժերեբուխը:

Ռուսաստանի գավաթի փուլում տղամարդկանց շրջանում հանդես են գալիս Դավիթ Շահինյանը, Արթուր Ղարագյոզյանը, Տիգրան Հարությունյանը և Մանվել Պետրոսյանը, իսկ կանանց թվում՝ Լիլիթ Գալոյանը, Եվգենիա Դոլուխանովան և Կարինա Ամբարձումովան:

Փառատոնը կավարտվի փետրվարի 6-ին: Փառատոնի ընթացքում որակավորման բարձրացման դասընթացներ են անցկացվում մարզիչների, կազմակերպիչների, մրցավարների համար, ՌԴ շախմատի ֆեդերացիայի ու ՖԻԴԵ-ի հովանու ներքո: