Ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանի ծառայություններով հետաքրքրված է մերձմոսկովյան «Խիմկի» ակումբը: Այս կապակցությամբ Արթուր Եդիգարյանը մեկնել է Անթալիա, որտեղ «Խիմկին» անցկացնում է ուսումնամարզական հավաք:
Անթալիայում Եդիգարյանը «Խիմկիի» կազմում կանցկացնի երկու ընկերական հանդիպում, որից հետո պարզ կլինի վերջինիս ճակատագիրը մերձմոսկովյան ակումբում:
«Խիմկիում» են հանդես գալիս Հայաստանի հավաքականի անդամներ Արտակ Ալեքսանյանն ու Ռոման Բերեզովսկին, որը հավանաբար կտեղափոխվի մոսկովյան «Դինամո»:






