«Խիմկիի» և Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հաստատել է, որ առաջիկա օրերին պայմանագիր կկնքի «Դինամոյի» հետ: Նա նշել է, որ առաջարկը ոգևորել է նրան և նա մտադիր է ապացուցել, որ կարող է լինել թիմի առաջին համարը:
«Տառացիորեն երեկ էի ես Թուրքիայում «Խիմկիների» հետ հավաքում: Զանգահարեց մեր գլխավոր տնօրենն ու հայտնեց այդ լուրը: Պայմանագիրը դեռ ստորագրված չէ, սակայն օրերս կստորագրվի», հայտնում է sport-express.ru-ն:
Ըստ դարպասապահի, հունվարի 31-ին տեղի կունենա բուժզննումը և նա կմիանա ակումբին. «Առավելագույն ջանքերը կգործադրեմ և կաշխատեմ ցուցադրել մարզչական շտաբին իմ կարողությունները: Ես դեռևս չեմ շփվել մարզիչների հետ, սակայն, իմ կարիերայի մեծ մասի ընթացքում ես եղել եմ հիմնական դարպասապահ, սովոր եմ մրցակցության ու պատրաստ եմ ապացուցել դաշտ դուրս գալու իրավունքս»:
«Դինամոն» 58 միավորով 3-րդ տեղում է ՌԴ առաջնությունում:






