Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը հաստատել է Փարիզի պատրաստակամությունը շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ: Շիրակը շնորհավորել է Իլհամ Ալիեւին Ադրբեջանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հայտարարել է Ադրբեջանի նոր նախագահին հանդիպելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պատրաստակամության մասին: