ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը կարծում է, որ առաջիկա մեկուկես տարվա ընթացքում եվրոյի փոխարժեքը իջնելու է: Այս մասին Կուդրինը գրել է Twitter-ի միկրոբլոգում:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, ավելի վաղ Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարարը հայտարարել է, որ փոխարժեքային ճգնաժամը եվրագոտում արդեն սկսվել է, և մի քանի երկրներ, ամենայն հավանականությամբ դուրս կգան այդ միությունից: Նա հիշեցրել է, որ առավել ճգնաժամային իրավիճակ է Հունաստանում, Իռլանդիայում և Պորտուգալիայում: Բացի այդ, բարձր ռիսկային գոտում մոտ ապագայում կհայտնվեն Իսպանիան և Իտալիան:
Կուդրինը նաև հայտարարել է, որ 2012թ համաշխարհային տնտեսությունում աճը կանխատեսվող 3.3 տոկոսից ցածր է լինում` ճգնաժամի երկրորդ ալիքի պատճառով, քանի որ այն կվատթարացնի Եվրամիության հեռանկարները:






