AM
31 Հունվար 2012 - 07:54 AMT

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Ջիբրալտարի առաջնությունում բարձրացել է 8-րդ հորիզոնական

Ջիբրալտարի շախմատի միջազգային առաջնության 7-րդ տուրում հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը հաղթանակ է տարել Ռուբեն Ֆելգաերի նկատմամբ: Մովսիսյանը 5.5 միավորով բարձրացել է 8-րդ հորիզոնական: Առաջնության առաջատար Մայքլ Ադամսն ունի 6 միավոր:

Գաբրիել Սարգսյանը ևս ուժեղ է գտնվել հակառակորդից և սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել Ռուբեն Մորալեսի նկատմամբ: Սարգսյանը հավաքել է 4.5 միավոր և բարձրացել 43-րդ հորիզոնական:

Վարուժան Հակոբյանը, ով ներկայացնում է ԱՄՆ, միավորներ է կիսել Սալեհ Սաեմի հետ և 5 միավորով զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը:

8-րդ տուրում Մովսիսյանը հանդիպել է Հոպալին, Սարգսյանը` Ջավախիշվիլիին, Հակոբյանը` էլ Դեբսին: