«Ռոստովի» երկու կիսապաշտպաններ Նիկիտա Վասիլևը և Խորեն Բայրամյանը ժամանել են Թուրքիա, որտեղ միացել են իրենց թիմակիցներին:
Նրանք բաց են թողել հավաքի առաջին մասը` Սանկտ Պետերբուրգում Համագործակցության գավաթին մասնակցելու պատճառով: Սիդում, որտեղ գտնվում են ռոստովցիները, ֆուտբոլիստներն արդեն մասնակցել են մեկ մարզման, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ռոստովը» հասցրել է Սիդում 3 ծրագրված մարզում անցկացնել: Նրանք ցանկանում են պատրաստվել երկակի ռեժիմով` գնդակն ու վազքային վարժությունները հերթափոխելով:
Ռուսաստանի պրեմiեր լիգայում «Ռոստովը» 36 միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:






