AM
31 Հունվար 2012 - 08:37 AMT

Moscow Open-ում Ավետիք Գրիգորյանը միավորները կիսել է Յարոսլավ Ժերեբուխի հետ

Մոսկովյան Moscow Open շախմատային առաջնությունում ուսանող-գրոսմայստերներից 3 տուրում հայ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը միավորները կիսել է Յարոսլավ Ժերեբուխի հետ և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

4-րդ տուրում հայ շախմատիստը կխաղա Անդրեյ Ստուկուպինի դեմ:

Տղամարդկանց առաջնությունում հանդես են գալիս Դավիթ Շահինյանը, Արթուր Ղարագյոզյանը, Տիգրան Հարությունյանը և Մանուել Պետրոսյանը: Կանանց առաջնությունում ներկայացված են Լիլիթ Գալոյանը, Եվգենիա Դոլուխանովան և Կարինա Համբարձումովան: Առաջնությունը կավարտվի փետրվարի 6-ին: Առաջնության ընթացքում անցկացվում են մարզիչների, կազմակերպիչների և մրցավարների որակավորման դասընթացներ` ՌԴ շախմատային ֆեդերացիայի և ՖԻԴԵ-ի հովանավորությամբ: