AM
31 Հունվար 2012 - 09:14 AMT

Ամերիկացի Անդրե Ուորդը ճանաչվել է 2011թ լավագույն բռնցքամարտիկ

Ամերիկյան լրագրողների ասոցիացիան, որոնք գրում են բռնցքամարտի մասին, ամփոփել է 2011թ լավագույն բռնցքամարտիկի ընտրության արդյունքները, որի արդյունքում առաջին տեղը զբաղեցրել է 27-ամյա Անդրե Ուորդը:

Այդ կոչման մյուս հավակնորդներ էին Նանիտո Դոնեյրը, Մեննի Պակիոն և Ֆլոյդ Մեյուեզերը: Թե որ հորիզոնականներն են զբաղեցրել մյուս մարզիկները, հայտնի չէ, սակայն Ուորդը հաղթել է ճնշող մեծամասնությամբ:

Ուորդը 76.2 կգ քաշային կարգոմ WBC վարկածով չեմպիոն է, իսկ WBA վարկածով` գերչեմպիոն:

2011թ Ուորդն ունեցել է 2 մենամարտ: Մայիսին նա հաղթել է Արթուր Աբրահամին, դեկտեմբերին` Կարլ Ֆրոչին: Մենամարտերն անցկացվել են Super Six World Boxing Classic առաջնության շրջանակներում, որի արդյունքում Ուորդը հաղթող է ճանաչվել: Նա ունեցել է 25 մենամարտ, որոնցից բոլորում էլ հաղթանակ է տարել:

BWAA տարվա մարզիչ է ճանաչել Վիրջիլ Հանթերին, ով Ուորդի մարզիչն է: Տարվա մենամարտը հուլիսին կայացած Պավել Վոլակի և Դելվին Ռոդրիգեսի պայքարն է եղել, հայտնում է lenta.ru-ն: