Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի բանաձեւը, որը դատապարտում է մարդու իրավունքների ոտնահարումը Իսրայելի կողմից վերահսկվող արաբական տարածքներում եւ հաստատում է իսրայելական օկուպացիային դիմադրելու պաղեստինյան ժողովրդի իրավունքը: «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալության հաղորդագրության համաձայն, բանաձեւն ընդունվել է երեկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի ամենամյա նստաշրջանին: Բանաձեւին կողմ են քվեարկել 33 երկրներ, այդ թվում` Ռուսաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Չինաստանը եւ Հնդկաստանը եւ մահմեդական երկրները, դեմ` 5 պետություն, այդ թվում` ԱՄՆ-ն: