AM
17 October 2003 - 18:14 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԲԱՑ ԹՈՂԵՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Ադրբեջանը հերթական անգամ բաց թողեց եվրոպական ընտրական չափանիշներին համապատասխանելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը` Ադրբեջանի նախագահական ընտրությունների ավարտից հետո: Նա դատապարտել է նախագահական ընտրություններին հաջորդած բռնության դրսեւորումները` ընդդիմությանն ու իշխանություններին կոչ անելով «պատասխանատվությամբ գործել»: «Նորընտիր նախագահը պետք է անմիջապես նշանակալի ժողովրդավարական բարեփոխումներն անցկացնի, որոնց հիմքը պետք է դառնա երկխոսությունն ընդդիմության հետ», – նշել է Վ. Շվիմմերը: