Ադրբեջանի ընտրություններին դիտարկող ԵԱՀԿ առաքելության ղեկավար Պիտեր Այկերը նախօրեին ծեծի է ենթարկվել ՆԳՆ հատուկ ստորաբաժանման կողմից` «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության կայանատեղի գրոհման ժամանակ: Այդ ամենը տեղի է ունեցել տասնյակ լրագրողների աչքի առջեւ: Մեկնաբանելով «Մուսավաթի» կայանատեղի գրոհը, Այկերի գործընկեր Հաննա Գրոզդեցկան Լեհաստանից ասել է «Թուրան» գործակալության թղթակցին, որ նա «ցնցված է» տեղի ունեցածից: «Հակամարտությունը սադրած էր առանց տարբերանշանների հատուկ ստորաբաժանման զինվորականների խմբի կողմից, որոնց աջակցում էին ոստիկանները: Այնպիսի տպավորություն է, որ կառավարական ուժերը պատերազմում են սեփական ժողովրդի դեմ»,- ասել է ԵԱՀԿ դիտորդը: Մեկնաբանելով ընտրությունները` Գրոզդեցկան նշել է, որ նա վկա է եղել «շատ մեծ թվով խախտումների` իշխող կուսակցության կողմից»: