Կան Ադրբեջանի եւ Վրաստանի կայունության համար անհանգստանալու բոլոր հիմքերը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այդ մասին այսօր գրում է «The Asia Times» թերթը: Եթե այդ պետություններից գոնե մեկը քայքայվի, դա խոշոր անհաջողություն կհանդիսանա Կովկասի տարածաշրջանային անվտանգության եւ «ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմի» համար: Թերթի համաձայն, պոտենցիալ անհաջողության պատճառներն ամեն մի դեպքում տարբեր են, սակայն, վերջնական արդյունքում, դրանք ելնում են երկրում ամուր, լեգիտիմ եւ բանիմաց կառավարում կազմակերպելու անկարողությունից` իրադրություն, որը խթանում է արտաքին միջամտությունը եւ ներքին քաղաքական անկարգությունները: