Հունվարի 30-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերությունները, համագործակցության բարելավման հեռանկարները, մասնավորապես` առևտրատնտեսական ոլորտում:
Երկուստեք բարձր է գնահատվել երկու երկրների քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը, գոհունակություն է հայտնվել 2011թ. վերջին Լիբանանի նախագահի և խորհրդարանի նախագահի Հայաստան կատարած այցերի արդյունքների առնչությամբ:
Կարևորվել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների շարունակականությունը, միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի և գործարար համաժողովների անցկացման անհրաժեշտությունը: