Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն այսօր շնորհավորել է Իլհամ Ալիեւին Ադրբեջանի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: «Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան միայն երկու-երեք օր անց, սակայն արդեն կարելի է շնորհավորել Իլհամ Ալիեւին Ադրբեջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ», – ասել է Վրաստանի ղեկավարը: Հիշեցնենք, որ նախնական տվյալներով, Ալիեւ-կրտսերի թեկնածությունը պաշտպանել են ընտրողների 79,5 տոկոսը: