AM
15 October 2003 - 18:06 AMT

ԲԱՂԴԱԴՈՒՄ ՊԱՅԹԵՑՎԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ

Բաղդադում Թուրքիայի դեսպանատան կողքին այսօր հզոր պայթյուն է տեղի ունեցել: CNN հեռուստաընկերության տվյալներով, մահապարտի իրականացրած ահաբեկչության արդյունքում զոհվել է 2 մարդ: Եվս 8 մարդ ստացել են վնասվածքներ: Դեսպանության աշխատակիցներից մեկը հայտարարել է, որ մահապարտը պայթեցրել է իրեն դեսպանության տարածք մտնելիս: «Ավտոմեքենան կանգնել է անցակետում, որից հետո տեղի է ունեցել ուժեղ պայթյուն»,- պատմել է աշխատակիցը: Ամերիկացի զինվորականները շրջապատել են դեպքի վայրը: