Կալիֆորնիա նահանգի Ասամբլեայի անդամ Ֆելիպե Ֆուենտեսը Ասամբլեայի քննարկմանն է ներկայացրել Սումգաիթում հայերի ջարդերի վերաբերյալ բանաձևը:
«Ինձ համար մեծ պատիվ է այս բանաձևը ներկայացնելու Կալիֆորնիա նահանգի Ասամբլեայում: Հայ ազգն ապացուցել է, որ ունակ է գոյատևելու ցանկացած պայմաններում: Մենք կողմ ենք նման իրադարձությունները հիշելուն, ինչը թույլ կտա կանխել դրանց կրկնությունն ապագայում»,-հայտարարել է Ֆուենտեսը:
Բանաձևը, որը կդիտարկվի մինչև փետրվարի 27, ներառում է կատարվածի ամբողջական նկարագրություն, գրում է Asbarez-ը: