AM
15 October 2003 - 18:01 AMT

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՄԱՍԻՆ «ԽՈՍՔ ԱՆԳԱՄ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ», ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԿԻՆԸ

Ադրբեջանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին «խոսք անգամ լինել չի կարող»: Այդ մասին ընտրատեղամասում քվեարկելիս այսօր լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ, նախագահի թեկնածու Իլհամ Ալիեւի կինը` Մեհրիբան Ալիեւան: Նրա խոսքերով, Ի. Ալիեւը կհաղթի ընտրությունների առաջին իսկ փուլում: «Իլհամ Ալիեւը ողջ Ադրբեջանի սիրելի թեկնածուն է: Նա վաղուց է քաղաքականության մեջ, եւ ես ոչ մի մտավախություն չունեմ», – ասել է Մ. Ալիեւան: Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանում ընթանում են նախագահական ընտրություններ: