AM
1 February 2012 - 08:35 AMT

Դավութօղլու. Մաղթում եմ, որ գործընթացի վերջում հաղթի միայն թուրք-ֆրանսիական բարեկամությունը

Թուրքիայի ԱԳ նախարար Ահեմդ Դավութօղլուն իր գնահատականն է տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերանայման ֆրանսիացի սենատորների նախաձեռնությանը: «Այդ քայլով ֆրանսիացի սենատորներն ու պատգամավորները հավատարիմ են սեփական արժեքներին»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում գտնվող Դավութօղլուն իր առաջին գնահատականը տվել է սոցիալական ցանցում: Նա ասել է, որ «հարկավոր է համբերատար սպասել» Սահմանադրական դատարանի որոշմանը. «Ես մաղթում եմ, որ գործընթացի վերջում հաղթի միայն թուրք-ֆրանսիական բարեկամությունը: Շնորհակալ եմ բոլորին, որվքեր ջանքեր են գործադրում օրենքը չեղյալ համարելու համար»,-հայտնում է AZE.az-ը

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին իր դժգոհությունն է արտահայտել ֆրանսիացի սենատորների` Սահմանադրական խորհուրդ` Հաոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ, դիմելու կապակցությամբ:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»:

Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: