Աշխարհի ավելի քան 100 առաջատար հեռուստաընկերություններ, որոնք ձեռք են բերել Սոչիի Օլիմպիական խաղերի հեռարձակման իրավունքներ, ժամանել են Կրասնայա Պոլյանա` 2014թ ՕԽ հեռարձակողների միջազգային առաջին հանդիպմանը մասնակցելու համար:
Հանդիպումը կբացեն Դմիտրի Կոզակը և Մանոլո Ռոմերոն:
Սոչի 2014 կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշենկոն ընդգծել է, որ այս հանդիպումը երկխոսության հրաշալի տարածք է: «Կողմերը հնարավորություն կունենան արդյունավետորեն օգտագործել Սոչիի սպորտային օբյեկտների առավելությունները` հեռուստահեռարձակման ոլորտում ամենաժամանակակից լուծումները կիրառելու համար»,-Չերնիշենկոյի խոսքը փոխանցում է ria.ru-ն:
Հեռարձակողների երկրորդ միջազգային հանդիպումը նախատեսվում է Սոչիում անցկացնել 2013թ սկզբին: Ակնկալվում է, որ դրան կմասնակցեն ավելի քան 300 մասնակիցներ:






