Այսօր Անկարայում կկայանա «հայկական միջազգային ահաբեկչության» մասին վեց սերիանոց ֆիլմի պրեմիերան: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը վկայակոչելով Բաքվի ԶԼՄ-ները, ֆիլմի հեղինակները` թուրք կինեմատոգրաֆիստները նկարահանումներ են կատարել նաեւ Ադրբեջանի տարածքում: Ֆիլմի շնորհանդեսին Թուրքիայի մայրաքաղաք են հրավիրված Ադրբեջանի նախագահի աշխատակազմի աշխատակիցներ եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, որոնք մտադիր են ցուցադրել կինոնկարը նաեւ Ադրբեջանում: