Ֆլորիդայում մահացել է առասպելական բռնցքամարտիկ Մոհամմեդ Ալիի մարզիչ՝ Անժելո Դանդին, որը մարզել է նրան 20 տարի շարունակ: 90-ամյա Դանդին հիվանդանոց է տեղափոխվել անոթների տրոմբոզով և մահացել է սրտի կաթվածից:
Նա մարզել է ևս 14 բռնցքամարտի աշխարհի չեմպիոնների, այդ թվում Շուգար Ռեյ Լեոնարդին և Ջորջ Ֆորմանին: Զբաղվելով Ալիի մարզական կարիերայով՝ Դանդին բերեց նրան ծանր քաշային կարգում չեմպիոնի առաջին տիտղոսին, որը Ալին նվաճեց Սոննի Լիսթոնի հետ մենամարտում 1964թ. հայտնում է BBC-ին:






