AM
2 Փետրվար 2012 - 11:13 AMT

«Բարսելոնան» շարունակում է գլխավորել մոլորակի լավագույն ֆուտբոլային թիմերի վարկանիշը

Փետրվարի 2-ին Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է մոլորակի լավագույն ֆուտբոլային թիմերի վարկանիշը: Աղյուսակը 359 միավորով գլխավորում է «Բարսելոնան» , Մադրիդի «Ռեալը» 302 միավորով 2-րդ, իսկ արգենտինական «Վելես Սարսֆիլդը» 271 միավորով 3-րդ հորիզոնականում են:

Նախորդ տարվա վարկանիշի հետ համեմատած` աշխարհի լավագույն ակումբների յոթնյակը մնացել է անփոփոխ:

Աշխարհի լավագույն թիմերի հարյուրյակում գտնվում են 38 երկրների ակումբներ: Առավելագույն ներկայացուցչություն ունեն Անգլիան և Բրազիլիան` 7-ական: