Թուրքական կողմը կմասնակցի «Cooperative Best Effort 2003» բազմազգ զորավարժություններին, որոնք տեղի կունենան ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում հունիսի 16-26-ը Հայաստանում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Թուրքիայի բանակի ավագ սպա, զորավարժությունների պլանավորման ամփոփիչ խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Երեւանում գտնվող Նաիմ Բարբուրօղլին: Նրա խոսքերով, Թուրքիան ակտիվ մասնակցություն է ունենում ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող բոլոր միջոցառումներին, անկախ այն բանից, թե որտեղ են դրանք անցկացվում: Նշենք, որ Թուրքիայի կողմից զորավարժություններին կմասնակցեն 10 զինծառայող: Մինչդեռ Ադրբեջանը զորավարժություններում ներկայացված չի լինի: