AM
9 October 2003 - 17:36 AMT

ԻՐԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՄՐՑԱԿՑԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ

Իրան-Հայաստանի գազատարի շինարարությունը չի նշանակում, որ Իրանը մտադիր է մրցակցել Ռուսաստանի հետ Հարավային Կովկաս գազամատակարարումների հարցում: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին: «Այդ նախագծում մենք պատրաստ ենք համագործակցել նաեւ երրորդ երկրների հետ, եւ չի բացառվում, որ այն իրականացվի «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում»,- ասել է դեսպանը: