Մոտ 10 հայկական ընկերություններ կմասնակցեն հոկտեմբերի 12-17-ը Շարժայում (Միացյալ Արաբական Էմիորություններ) կայանալիք «Food Festival-2003» միջազգային ցուցահանդեսին: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Հայաստանը հիմնականում ներկայացված կլինի գյուղատնտեսական ապրանքներ վերամշակող ձեռնարկություններով, որոնց թվում է նաեւ «Աշտարակ-Կաթ» ընկերությունը, որը կներկայացնի 10 տեսակի պաղպաղակ: