Ստամբուլի եւ համայն Թուրքիայի Հայոց պատրիարք Մեսրոբ II-ը եւ Անկարայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Էրիկ Էդելմանը երեկ քննարկել են հայկական համայնքի եւ եկեղեցու վիճակը Թուրքիայում: Մեսրոբ II-ը հավաստիացրել է դեսպանին, որ Թուրքիայի հայ հոգեւոր առաջնորդները Թուրքիայի եւ Հայաստանի ժողովուրդների եւ կառավարությունների հաշտեցման ջանքերի կողմնակից են: Ստամբուլի հայոց պատրիարքարանի հաղորդագրության համաձայն, կողմերը նաեւ կարծիքներ են փոխանակել Մերձավոր Արեւելքում եւ Իրաքում տիրող իրավիճակի շուրջ: