Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնությունների` հայերի, հույների, ասորիների եւ կաթոլիկների առաջնորդները մտադիր են ազգային հողի վրա իրենց ճնշելու վերաբերյալ բողոքները ներկայացնել Եվրամիության ղեկավարությանը: Թուրքիայի «Զաման» թերթի տեղեկատվության համաձայն, առայժմ Թուրքիայի քրիստոնյաները իրենց խնդիրները ներկայացրել են երկրի խորհրդարանին` որտեղից ներկայացված հայտերի պատճեները ուղարկվելու են տեղական այլ ատյաններ: Աղբյուրի համաձայն, հայ համայնքի հոգեւոր առաջնորդները կոչ են արել առայժմ չշտապել հարցը եվրոպական հարթության վրա փոխադրելու հարցում, մինչդեռ Հունաստանի եւ Եվրամիության աջակցությունը վայելող Թուրքիայի Հույն տիեզերական պատրիարքն առավել կտրուկ են տրամադրված: