Հայաստանը հանդես է գալիս ցանկացած ահաբեկչական գործողության դեմ անկախ նրանից, թե ինչ նպատակ է հետապնդվում, այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Միեւնույն ժամանակ, նա դատապարտել է Սիրիայի տարածքին հասցված իսրայելական ավիացիայի հարվածները` անվանելով դրանք անընդունելի: «Մերձավոր Արեւելքում խաղաղության հասնելու լավագույն տարբերակը «ճանապարհային քարտեզ» նախագիծն է, որին այսօր այլընտրանք չկա»,-ասել է Օսկանյանը: Հիշեցնենք, որ երեկ իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին, որտեղ, իսրայելցի զինվորակնների պնդմամբ, տեղակայված է «Իսլամական ջիհադ» խմբավորման ծայրահեղականների նախապատրաստման ճամբարը: