AM
6 October 2003 - 15:09 AMT

ԻՐԿՈՒՏՍԿԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԿԴԱՍԱՎԱՆԴՎԻ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Մոտ ապագայում Իրկուտսկի շրջանի որոշ դպրոցներում կդասավանդվի հայոց լեզու: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթն, ազգային թեքումով դպրոցների ստեղծման եւ գործող նմանատիպ կրթական հաստատությունների սատարման հարցը օրերս քննարկվել է շրջանի աշխատակազմում Համակարգող խորհրդի աշխատանքային նիստի ժամանակ: