Այսօր Երեւանում կբացվի առեւտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստը: Ինչպես հաղորդել են Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մամլո ծառայությունից, նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Երեւան է ժամանել Բելառուսի ճարտարապետության եւ շինարարության նախարար, միջկառավարական հանձնաժողովի բելառուսական կողմի համանախագահ Գենադի Կոտոչկինի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության հնարավորությունները տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուսատնտեսության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում: