ԱՄՆ կառավարությունը Հայաստանին կտրամադրի 733 հազար դոլարի չափով լրացուցիչ օգնություն` թմրամոլության դեմ պայքարի համար: Օգնությունը ներառում է երկրի իրավապահ մարմինների տեխնիկական աջակցություն եւ դասախոսությունների կազմակերպում: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Վիվիեն Ուոկերը եւ Հայաստանի գլխավոր դատախազ Արամ Թամրազյանը: