Թուրքիան ցանկանում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ «այդ նպատակին հասնելու համար Հայաստանը պետք է միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան վարի իր արտաքին քաղաքանությունը եւ լուծի իր խնդիրները հարեւանների հետ»: Սեզերը գտնում է, որ Հայաստանը «պետք է հաշտվի իր անցյալի հետ եւ պատմության քննարկումը թողնի պատմաբաններին»: Թուրքիայի ղեկավարի խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, «հայ-թուրքական հարբերությունների բարելավումը կնպաստի ողջ Հարավային Կովկասի կայունացմանը եւ ծաղկմանը»: